|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքում հարձակվել են ավտոբուսի և արտադրական ձեռնարկության վրա: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուները թիրախավորել են երեք համայնքներ։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Շեբեկինո քաղաքում FPV-դրոնը հարձակվել է ավտոբուսի վրա, ինչի հետևանքով տրանսպորտային միջոցը վնասվել է: Երկրորդ ԱԹՍ-ի հարվածից վնասվել է արտադրական ձեռնարկության արտադրամասի տանիքը»,-գրել է նա տելեգրամյան ալիքում։
Գլադկովը հավելել է, որ դրոններից մեկը պայթել է Շեբեկինոյի շրջանի Բելյանկա բնակավայրի գյուղատնտեսական ձեռնարկության տարածքում, իսկ Գրայվորոն քաղաքում FPV-դրոնի հարվածի հետևանքով մարդատար ավտոմեքենա է վնասվել։ Գրայվորոնի շրջանի Դունայկա գյուղը ևս ենթարկվել է FPV-դրոնի գրոհին, վնասվել է ենթակառուցվածքային օբյեկտ։ Սանկովո-Դորոգոշ ավտոճանապարհի հատվածում դրոնի պայթեցման հետևանքով վնասվել է բեռնատար ավտոմեքենա։