կարևոր
1177 դիտում, 5 ժամ առաջ - 2025-07-15 17:05
Աշխարհ

Ուկրաինական ԱԹՍ-ները 2 անգամ հարձակվել են Բելգորոդի դատարանի շենքի վրա. տուժած կա

Ուկրաինական ԱԹՍ-ները 2 անգամ հարձակվել են Բելգորոդի դատարանի շենքի վրա. տուժած կա

Ուկրաինական 2 ԱԹՍ–ներ հարձակվել են Բելգորոդի դատարանի շենքի վրա, կին է տուժել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

Մոտ մեկ ամիս առաջ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը երկու անգամ հարձակվել էին Բելգորոդի նույն դատարանի շենքի վրա, այն ժամանակ մոտակայքում գտնվող մի կին ու տղամարդ էին տուժել։

«Ուկրաինայի զինված ուժերի երկու ԱԹՍ–ները կրկին գրոհել են Բելգորոդի դատարանի շենքը։ Խաղաղ բնակիչ է տուժել։ Շտապօգնության բրիգադը դեմքի բեկորային վնասվածք, բարոտրավմա և փակ գանգուղեղային վնասվածք ստացած կնոջը տեղափոխում է մարզի կլինիկական հիվանդանոց», – գրել է Գլադկովը Telegram–ի իր ալիքում։

Նա նշել է, որ այն պահին, երբ դեպքի վայրում աշխատել են բոլոր ծառայությունները, երկրորդ անօդաչուն թիրախավորված հարված է հասցրել շենքին, ինչի հետևանքով հարկերից մեկում հրդեհ է բռնկվել։