|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Ուկրաինական զորքերը անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգնությամբ գրոհել են ԴԺՀ-ի Գորլովկայի վրա, ինչի հետևանքով վնասվել են տուն ու բենզալցակայան: Այս մասին հայտնել է քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։
Ուկրաինայի ռազմական հանցագործությունների փաստագրման հարցերով ԴԺՀ-ի ղեկավարի և կառավարության վարչության տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերը ժամը 1.20-ին և 15.40-ին գրոհել են Գորլովկայի Կալինինսկի և Նիկիտովսկի շրջանները կամիկաձե դրոններով:
«Ուկրաինայի զինված կազմավորումների ԱԹՍ-ի հարվածից Նիկիտովկա կայարանի ավանում (Գորլովկայի Նիկիտովսկի շրջան) տուն է վնասվել», - Telegram-ալիքում գրել է Պրիխոդկոն:
Քաղաքապետը հստակեցրել է, որ Կալինինի շրջանի վրա հարձակման հետևանքով վնասվել է քաղաքի բենզալցակայաններից մեկը: