|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքում տղամարդը վիրավորվել է արտադրական ձեռնարկության վրա Ուկրաինայի զինված ուժերի դրոնի հարձակման հետևանքով: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Շեբեկինո քաղաքում արտադրական ձեռնարկության վրա դրոնի հարձակման հետևանքով տղամարդ է վիրավորվել։ Տուժածին որովայնի թափանցող բեկորային վերքով շտապօգնության բրիգադը տեղափոխել է Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց։ Տրամադրվում է անհրաժեշտ օգնություն: Ձեռնարկության տարածքում վնասվել են երկու սրահների ապակիները, պատերը և սարքավորումները», - գրել է Գլադկովը Telegram ալիքում։
Բացի այդ, մարզպետի խոսքով, ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել Բելգորոդի մարզի ևս վեց բնակավայր: Վնասվել են մասնավոր տնային տնտեսություններ Շեբեկինսկի շրջանի Նեժեգոլ գյուղում, Պլոտովկա խուտորում և Վոլոկոնովսկի շրջանի Կոնովալովո գյուղում, ինչպես նաև սոցիալական օբյեկտ Տիշանկա գյուղում:
«Բորիսովկա գյուղում անօդաչու թռչող սարքը հարձակվել է առևտրային ձեռնարկության վրա՝ վնասելով «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը։ Գրայվորոնսկի շրջանի Գորա-Պոդոլ գյուղում անօդաչու թռչող սարքը հարվածել է մասնավոր տանը», - հավելել է մարզպետը։