Փոխարժեքներ
15 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.68 |
EUR | ⚊ | € 443.11 |
RUB | ⚊ | ₽ 4.7597 |
GBP | ⚊ | £ 517.3 |
GEL | ⚊ | ₾ 141.94 |
«Մինչ խոսափողերով, իրենց սիրելի լրատվամիջոցներով ասում են, թե ինչքան են սիրում իրենց արցախցի քույրերին և եղբայրներին, թե ինչպես են պայքարում վերջիններիս իրավունքների համար, մենք ունենք մի պատկեր, երբ մարդիկ հավաքվել են հստակ պահանջներով և չկա գոնե մեկ պաշտոնյա, ով ՀՀ ԱԳՆ-ից կիջնի և կպատասխանի մարդկանց հարցերին»-ԱԳՆ-ից դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Տաթևիկ Խաչատրյանը՝ հավելելով որ այն անընդունելի և տգեղ անարգանքի դրսևորում է։
Նա հնչեցրեց ՀՀ ԱԳՆ-ին ներկայացված դիմումը՝ ասելով, որ մինչև վերջ գնալու են նրանում ներկայացված պահանջների հետևից։
Փաստաքղթով ՀՀ կառավարությունից՝ ի դեմս ԱԳՆ-ի մի քանի պահնջներ են ներկայացվում արցախցիների իրավունքները պաշտպանելու հըամար.
-Դիմել ՄԱԿ-ի փախստականի հարցերով բարձր հանձնակատարին և ԵԽ-ին նախաձեռնելու միջազգային մեխանիզմների մշակում և ներդնում ուղղված Արցախի ժողովրդի հավաքական, անվտանգ, արժանապատիվ, կայուն և ինքնորոշված վերադարձի ապահովմանը,
--Դիմել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵԽ-ի մասնագիտացված կառույցներին և Բաքվում դեսպանություն ունեցող պետություններին հայերի շինծու դատավարությունների ընթացքում միջազգային դիտորդների ներկայությունն ապահովելու համար։
-Դիմել որևէ չեզոք և պատրաստակամ երկրի, օրինակ Շվեյցարիային՝ խնդրելով Բաքվում գտնվող իրենց դեսպանությունում ստեղծել հայերի շահերի պաշտպանության բաժին և հայ գերիների համար ապահովել հյուպաթոսական ծառայության հասանելիությունը։
-Գործարկել ԵԱՀԿ Մոսկվայի մեխանիզմը Ադրբեջանում պատանդառված և խոշտանգվող հայերի իրավունքների հրատապ պաշտպանության նպատակով։
- Հայ գերիների լիարժեք և ապահով ազատ արձակումը դարձնել Ադրբեջանի հետ հնարավոր կնքվելիք ցանկացած միջպետական պայմանագրի ստորագրման անսակարկելի նախապայման-
-Թամացնել ՄԻԵԴ-ում և ՄԱԿ-ի արդադրադատության միջազգային դատարանում ներկայացված միջպետական գանգատները, ներկայացնելով գերիների խոշտանգումների, բռնազավքված Արցախում մշակութային ժառանգության, մասնավոր ու հանրային սեփականության ոչնչացման ու յուրացման նոր փաստերը։
-Դիմել ՅՈւՆԵՍԿՈ-ին և ԵԽ-ին Արցախ ուղարկելու մոնիթորինգային առաքելություն ուսումնասիրելու և փաստագրելու մշակութային ժառանգության և հանրային և մասնավոր գույքի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների հանցավոր գործողությունները։
-Դիեմլ համապատասխան միջազգային կառույցներին, և առանձին պետություններին՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման խնդրանքով, հայերի դեմ կատարված միջազգային հանցագործությունների հիման վրա։
-Ապահովել Հայաստանի և/կամ գործընկեր պետությունների կողմից Միջազգային քրեական դատարան պետական դիմումների ներկայացումը՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանումը և այլ միջազգային հանցագործությունների հետաքննման և պատժման խնդրանքով։
-Դիմել Համապատասխան պետություններին՝ կիրառելու համընդհանուր իրավազորության սկզբունքը և սկսել քրեական հետապնդումն ադրբեջանցի պաշտոնյաների և զինվորականների նկատմամաբ, միջազգային հանցագործություններ կատարելու հիմքով»։