|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խմբի անդամներն ու ձերբակալված ազատամարտիկի աջակիցներն այսօր պահանջագիր ներկայացրեցին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:
Ազատամարտիկների խոսքով' գլխավոր դատախազը պարտավոր է երկրում օրինականություն ապահովել, իսկ ազատամարտիկ հերոսին անօրինական կալանքի տակ պահելը չի բխում մեր երկրի շահերից: Ազատամարտիկները գլխավոր դատախազից պահանջում էին անհախաղ ազատ արձակել Վոլոդյա Ավետիսյանին և նրա նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը:
Նախաձեռնող խմբի ղեկավար, «Խաչակիր» կազմակերպության խորհրդի նախագահ Գագիկ Սարուխանյանը և մի քանի այլ ազատամարտիկներ ստորագրեցին պահանջագիրը, սակայն, ըստ Սարուխանյանի, իրականում Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանության համար հավաքված ստորագրությունները 700-ից ավելի են: Նրա խոսքով` Վոլոդյա Ավետիսյանը, ով պայքարում է ազատամարտիկների իրավունքների համար, քաղաքական բանտարկյալ է, և դրա վառ վկայությունն այն է, որ մինչ օրս նրա նկատմամբ որևէ քննչական գործողություն չի կատարվել: «Ամբողջ հանրապետությունով մեկ ընկած` մարդ են ման գալիս, ով Վոլոդյայի դեմ ցուցմունք կտա, սակայն չեն գտնում»,- նշեց Սարուխանյանը:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: