կարևոր
6241 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-05 21:56
Քաղաքական

«Ոչ մի սահմանազատում չկա». «Միասին»-ը Փաշինյանին անվստահություն հայտնելու պահանջագիր է փոխանցել ԱԺ խմբակցություններին

«Ոչ մի սահմանազատում չկա». «Միասին»-ը Փաշինյանին անվստահություն հայտնելու պահանջագիր է փոխանցել ԱԺ խմբակցություններին

«Միասին» շարժումը, ԱԺ-ում կառավարության 2023 թվականի կտարողականի քննարկմանն ընդառաջ ԱԺ երեք խմբակցություններին է փոխանցել պահանջագիր՝ քվեարկելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության կատարողականի դեմ՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելով եւ հարցը քվեարկության դնելով։

Փաստաթղթի հիմնավորումներում նշված է, որ Նիկոլ Փաշինյանը խախտել է 2021 թվականին ԱԺ-ի կողմից հաստատված եւ օրենք դարձած իր իսկ ծրագրի գրեթե բոլոր հիմնադրույթները՝ իրականացնելով տրամագծորեն հակառակ ուղեգիծ։ Փաստաթուղթն ուղարկվել է նաեւ ԱԺ անհատ պատգամավորներին՝ նրանց առջեւ անձնական պատասխանատվության խնդիր դնելով։

Այսօր՝ ապրիլի 5-ին, տեղի ունեցավ «Միասին» շարժման պահանջագրի բովանդակային քննարկումը:

Նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանն իր խոսքում հայտարարեց, որ սահմանազատման-սահմանագծման գործընթացը սկսված չէ, պարզապես Ադրբեջանը միակողմանիորեն ուզում է տարածքներ։ Եթե այս ամենը հասնի սահմանազատման-սահմանագծման գործընթացին՝ դա բոլորովին այլ բան է: Իրականում Ադրբեջանը հայտարարում է, որ ինքը չի ներկայացնում Խորհրդային Ադրբեջանը, այսինքն՝ նրա իրավահաջորդը չէ, իսկ դա իր հերթին նշանակում է, որ ՀՀ իշխանությունների կողմից 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին հղումը «փուչ հռետորաբանություն» է: Սա նշանակում է, որ Ադրբեջանը որեւէ քարտեզ չի ճանաչի։ Սա նաեւ նշանակում է, որ սահմանազատման գործընթաց լինել չի կարող։ Հարց է ծագում՝ ո՞րն է լինելու Հայաստանի սահմանը։ Այն սահմանը, որն Ադրբեջանը թույլ կտա մենք ունենանք»,- ասաց Հրանտ Բագրատյանը: