կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-12 10:20
Հասարակություն

Արամ Ա-ն 12 կետանոց նամակ է ուղղել Փաշինյանին. «Հրապարակ»

Արամ Ա-ն 12 կետանոց նամակ է ուղղել Փաշինյանին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, ով պարբերաբար հանդիպում է ՀՀ վարչապետի հետ և օրերս էլ մեծ պատվով հյուրընկալել էր նրա տիկնոջը, Հայաստանում կատարվող իրադարձություններին ոչ միայն ուշադիր հետևում է, այլև չի թաքցնում, որ ամեն ինչ չէ, որ իրեն գոհացնում է։

Անթիլիասում հայաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ 12 կետից կազմված նամակ է ուղղել Նիկոլ Փաշինյանին, սակայն չի նշել, թե այդ կետերից որևէ մեկն արդյոք կատարվե՞լ է։ Նա հրաժարվել է ներկայացնել, թե ինչ է գրել այդ 12 կետում՝ ասելով, որ իր նպատակն արդյունքի հասնելն է, այլ ոչ թե հրապարակելը»:

Մանրամասները`թերթի այսօրվա համարում: