կարևոր
1093 դիտում, 1 օր առաջ - 2025-04-14 11:45
Հասարակություն

Սա անպատվության, պարտության փաստաթուղթն է․ ԱԳՆ-ի դիմաց արցախցիներն այրեցին ՔՊ-ի նախընտրական ծրագիրը

ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող արցախցիներն այրեցին ՀՀ կառավարության 2021-ի նախընտրական ծրագրի փաստաթուղթը․ «Ո՞ւր են ձեր 2021 թվականի ծրագրում նշված խոստումները։ Դուք խաբել եք ժողովրդին, թե զբաղվելու եք արցախցիների իրավունքների պաշտպանությամբ։ Ոչ մի կետ չեք իրականացրել։ Այս ծրագիրը չի սպասարկում ժողովրդի շահերը, այն ստելու և ձեր իշխանությունը պահելու համար էր»,- ասաց ակցիայի մասնակից Նարե Սիմոնյանը։