Փոխարժեքներ
21 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.26 |
EUR | ⚊ | € 425.45 |
RUB | ⚊ | ₽ 4.6405 |
GBP | ⚊ | £ 508.09 |
GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2025 թվականի հունվար ամսվա կտրվածքով հիմնական ժողովրդագրական ցուցանիշներն ամփոփվել են, եւ ստորեւ ներկայացվում են բնակչության բնական շարժի եւ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգով ստացված սահմանային գրանցումների վերաբերյալ նախնական տվյալները:
2025 թվականի hունվարին կենսունակության գործակիցը՝ ծնվածների եւ մահացածների հարաբերակցությունը, կազմել է 104.0% նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 118.1%-ի համեմատ:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ՀՀ բնակչության բնական շարժի հիմնական ցուցանիշները ծնվածների դեպքում 2025 հունվարին 138-ով քիչ են եղել, քան 2024 թվականի հունվարին։ 2025 թվականի հունվարին ծնվել է 2 733 երեխա, 2024 թվականի հունվարին՝ 2 871 երեխա։
Ծնվածներին զուգահեռ մահացածների թիվն աճել է. 2025 թվականի հունվարին մահացել է 2 627 մարդ, 2024 թվականի հունվարին՝ 2 430 մարդ:
2024 թվականի համեմատ 2025 թվականին մահացածների թիվն ավելի է 197-ով»: