|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ֆրանսիայում արդեն երկրորդ տարին անընդմեջ նվազում է ծնելիությունը, սակայն կյանքի տեւողության ավելացումը առայժմ նպաստում է բնակչության ընդհանուր թվի մեծացմանը, հաղորդում է RFI–ը։
2016 թվականին Ֆրանսիայի բնակչության ընդհանուր թիվն ավելացել է 265 հազարով ու կազմել 66.9 միլիոն մարդ։ Բնական աճը կազմել է 198 հազար մարդ, եւս 67 հազարը բաժին է ընկել ներգաղթյալներին։ Սակայն նորածինների թիվը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 14 հազարով եւ կազմել 785 հազար երեխա, ինչը ծնելիության ամենացածր ցուցանիշն է 1999 վկականից ի վեր։ Միեւնույն ժամանակ, սա ծնելիությունը Ֆրանսիայում ամենաբարձրն է Եվրոպայում։
Գիտնականները նաեւ նշում են, որ պահպանվում է երկրի ծերացման միտումը։ Այսպես, թոշակառուների թիվը Ֆրանսիայում կազմում է բնակչության ընդհանուր թվի 19.2 տոկոսը, իսկ կյանքի տեւողությունը գնալով երկարում է. տղամարդկանց միջին տարիքը Ֆրանսիում 79.3 տարի է, կանանց մոտ՝ 85.4 տարի։