| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների` 2022 թ. մարդահամարի հիմքով վարվող բնակչության ընթացիկ հաշվառմամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2024 թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 3 057.8 հազ. մարդ, այդ թվում` քաղաքայինը` 1 973.4 հազ. մարդ եւ գյուղականը` 1 084.4 հազ. մարդ:
Ստացվում է, որ նախորդ երկու տարիների համեմատ ՀՀ բնակչությունը գրեթե 200 հազար ծնունդով ավելացել է։
Բնակչության թիվն աճել է, սակայն 2022 թվականի և 2024 թվականի հունվար-հունիս ամիսների վիճակագրությունը համեմատելով` նկատում ենք. 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին գրանցվել է 15 671 ծնունդ, որը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազ է 1 314 ծնունդով»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։