Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2013-ին մանկական մահացությունների թիվը զգալիորեն պակասել է. լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Ըստ նրա` մանկական մահացության` 2013թ. ցուցանիշն «ամենաքիչն է, քան նախորդ բոլոր տարիներին»:
«Հայաստանում մանկական մահացությունների ցուցանիշը 9.9 պրոմիլե է, ինչը նշանակում է, որ Հայաստանում մանկական մահացությունների թիվը երկու անգամ ավելի պակաս է, քան ԱՊՀ երկրներում, սակայն, մյուս կողմից, երկու անգամ ավելի է, քան Եվրամիության երկրներում»,- ասաց նախարարը:
Նախարարի հավաստմամբ` 2014-ին մոր եւ մանկան առողջության պահպանման խնդիրն առողջապահության նախարարության գերակա խնդիրներից մեկն է լինելու: