կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-18 17:48
Տարածաշրջան

Ադրբեջանում նվազել է ծնելիությունը

Ադրբեջանում նվազել է ծնելիությունը

Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայությունն այսօր հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ 2019 թ. հունվարի 1-ի դրությամբ բնակչության թիվը հասել 9 մլն 981 հազար 457-ի. հաղորդում է  azadliq.org կայքը:

Բնակչության 52.8 տոկոսը բնակվում է քաղաքներում, իսկ 47.2 տոկոսը` գյուղերում: Բնակչության 49.9 տոկոսը տղամարդիկ են, իսկ 50.1 տոկոսը` կանայք:

Չնայած բնակչության թվաքանակի աճին` ծնելիությունը նվազել է: Արդարադատության նախարարության քաղաքային ռեգիստրի բաժանմունքը նշում է, որ 2018 թ. ծնվել է 138.982 երեխա, իսկ 2017-ին այդ թիվը կազմել էր 144.041-ի:

Մահացության թիվը կազմել էր 57.250:

Պակասել են ամուսնությունները և շատացել ամուսնալուծությունները: