|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արցախում այս տարվա մայիսին ավելի շատ երեխա է ծնվել, քան անցյալ տարի նույն ժամանակահատվածում:
ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` մայիսին հանրապետությունում ծնվել է 240 երեխա` 2010թ. մայիսին ծնված 221 երեխայի դիմաց: Մահացածների թիվը կազմել է 99 մարդ՝ 2010թ. համապատասխան ժամանակաշրջանի համեմատ նվազելով 13 մարդով:
Բնակչության բնական աճը կազմել է 141 մարդ եւ, 2010թ. մայիս ամսվա համեմատ, աճել է 32 մարդով:
2011թ. մայիս ամսին հանրապետությունում գրանցվել է 49 ամուսնություն, ինչը 2-ով պակաս է 2010թ մայիսին գրանցված ամուսնությունների թվից, ամուսնալուծությունների թիվը 2011թ. եւ 2010թ. հաշվետու ամսում կազմել է, համապատասխանաբար, 10 եւ 11:
Մայիսին ԼՂՀ-ում պաշտոնապես հաշվառված եկողների թիվը (առանց ներքին միգրացիայի) կազմել է 89 մարդ, իսկ մեկնողների թիվը` 64: