|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ագրարային համալսարանն երեկ նյութ է տարածել այն մասին, որ ընդունել են Երևանի Խ. Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներին:
Yerkir.am-ը զարմանալիորեն արձանագրեց մի փաստ: Տարածած նյութում համալսարանը նշում է, որ ընդունել է գրեթե 200 տարվա դպրոցի սաներին: Նյութի մեկ այլ հատվածում նշում է, որ դպրոցը հիմնադրվել է 1932թ.: Թերևս 6-րդ դասարանցիների բախտը բերել է այն առումով, որ ագրարային համալսարանում իրենց չեն փոխանցել մաթեմատիկական գիտելիքներ: Ի դեպ, անցած տարի մամուլում եղավ հրապարակում, որ համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչա Զաքոյանը իր սեպտեմբերմեկյան ուղերձում ներկայացրել էր թվական տվյալներ՝ սխալ հաշվարկելով տոկոսը: Փաստորեն ագրարայինում տարրական հանրահաշվի հետ իրոք խնդիրներ կան: