Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը հերթական մանիպուլյացիան է իրականացնում վերջին 3 տարիներին համալսարանի ընդունելության գործընթացի ձախողումն արդարացնելու եւ կոծկելու նպատակով:
Բուհից Yerkir.am-ին տեղեկացրին, որ Ուռուտյանը ցանկանում է Ագրարային համալսարանի անվանումը փոխել, այն դարձնել Ագրոտեխնոլոգիաների համալսարան: «Հանճարեղ» մտքի գիգանտ Ուռուտյանը փոփոխությունն հիմնավորում է նրանով, որ ընդունվողների և դիմորդների խայտառակ ցածր թվերը իբր թե կապված են «ագրարային» բառի հին եւ ոչ արդիական լինելու հետ: Նա կարծում է, որ «ագրոտեխնոլոգիաներ» բառը ավելի գրավիչ է ու «պոպուլյար»:
Ուռուտյանը ծիծաղի առարկա է դարձել բուհում, քանի որ իր հանճարեղ մտքերը անխոչընդոտ իրացնելու համար ցուցում է տվել դեկաններին և ամբիոնների վարիչներին՝ բացատրական աշխատանքեր տանել կոլեկտիվներում՝ դասախոսական կազմի դժգոհությունից խուսափելու համար:
«Աբսուրդն այն է, որ վերջին 15 տարիներին 3 անգամ փոխվել է բուհի անվանումը: Նախ՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիան վերանվանվել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի, ապա Հայաստանի ազգային ագրարային համալսարանի: Թերևս հանրապետությունում չկա երկրորդ բուհը, որն այսպիսի ինտենսիվությամբ անվանափոխվում է»,-ասում է մեր աղբյուրը:
Ըստ ամենայնի բուհի անվանափոխության հետ կապված միտքը Ուռուտյանը քննարկել է ՔՊ-ական վերնախավի կարկառուն ներկայացուցիչների հետ: Ինչպես արդեն հայտնի է՝ Վարդան Ուռուտյանը Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմն է եւ հենց նրա՝ ԿԳՄՍ նախարար եղած ժամանակ է դարձել Ագրարայինի ռեկտոր։
Լիանա Սարգսյան