|
Փոխարժեքներ
06 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.48 |
| EUR | ⚊ | € 440.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7307 |
| GBP | ⚊ | £ 500.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
Հոկտեմբերի 12-ին հրապարակել էինք «Ագրարային համալսարանի ընդունելությունը՝ ԳԹԿ-ից և նախարարությունից անկախ» վերնագրով հոդվածը, որտեղ մեր մտահոգությունն էին հայտնել առ այն, որ դեռևս ընդունելության մրցույթի գործընթացը չավարտած, ագրարային համալսարանը հրապարակել էր ընդունելության արդյունքները: Դրան հետևել էր ագրարային համալսարանի «հուժկու» ու ոչ պրոֆեսիոնալ պատասխանը Yerkir.am-ին:
Հարցի պարզաբանման նպատակով դիմեցինք ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին: Օրեր առաջ ստացանք նախարարության պատասխանը: Հանուն արդարության պետք է նշենք, որ ԿԳՄՍ նախարարությունն այս անգամ մեր հարցադրումներին պատասխանել է ըստ էության: Պատասխանում փոխնախարարը նշում է, որ տվյալները պատասխանատուները թյուրիմացաբար են հրապարակել:
Միաժամանակ նշում է, որ ԿԳՄՍՆ համապատասխան գրությամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին կառաջարկվի առաջնորդվել օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան: Իսկ մեզ մնում է հորդորել ագրարային համալսարանի պատասխանատուներին՝ խորությամբ ուսումնասիրել ոլորտային օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը, իսկ գրչակներին՝ այսուհետ լինել զուսպ, պրոֆեսիոնալ ու մնալ բարեկրթության սահմաններում: