Փոխարժեքներ
13 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.31 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.81 |
GBP | ⚊ | £ 502.43 |
GEL | ⚊ | ₾ 138.84 |
Ադրբեջանական զինված ուժերի առկայության առաջին վտանգը մարդկանց կյանքի իրավունքի խախտումն է․ համոզմունք հայտնեց ՄԻՊ Արման Թաթոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Ասածը փաստերով հիմնավորելով՝ նա նշեց, որ Ներքին Խնձորեսկի բնակիչների ապրուստը, արոտավայրերն ամբողջությամբ ադրբեջանական վերահսկողության ներքո են։
«Նման պայմաններում մարդիկ չեն կարողանում նորմալ օգտվել այդ տարածքներից, գյուղատնտեսությամբ զբաղվել։ Ադրբեջանական զինված ուժերի առկայության առաջին վտանգը մարդկանց կյանքի իրավունքի խախտումն է»,- ասաց ՄԻՊ-ը։
Արման Թաթոյանը նշեց, որ նույն իրավիճակն է նաև Դավիթ Բեկ գյուղում։ «Այստեղ անգամ դեպքեր ունենք, որ մարդկանց այգիներին են վնասներ պատաճառվել։ Ունենք նաև այգիների վնասների հաշվարկները։ Հարց է առաջանում՝ մեր համաքաղաքացիներին ո՞վ է հատուցելու։ Դավիթ Բեկում մեկ այլ խնդիր էլ ունենք։ Ադրբեջանական դիրքն անմիջապես գերեզմանոցի գլխավերևում է, և այդ հատվածում նույնիսկ կրակոցներ են եղել պատերազմի ժամանակ»,- նշեց նա։
ՄԻՊ-ը հավելեց, որ Ներքին Հանդում դպրոցն ընդամենը մի քանի հարյուր մետր է հեռու ադրբեջանական զինված ուժերի դիրքերից։ «Ինձ կարո՞ղ է որևէ միջազգային կառույց հիմնավորել, որ սա երեխաների իրավունքների խախտում չէ»,- ասաց Արման Թաթոյանը՝ վերահաստատելով, որ երեխաների իրավունքների խախտում է։
Մանրամասները՝ տեսանյութում։