կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-16 20:55
Քաղաքական

ՀՅԴ-ն Աբովյանի ավագանու նիստին պաշտպանելու է 46% ձայն ստացած ԲՀԿ-ի թեկնածուին. ՀՅԴ Աբովյանի կոմիտեի հայտարարությունը

ՀՅԴ-ն Աբովյանի ավագանու նիստին պաշտպանելու է  46% ձայն ստացած ԲՀԿ-ի թեկնածուին. ՀՅԴ Աբովյանի կոմիտեի հայտարարությունը

ՀՅԴ Աբովյանի կոմիտեն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

Սիրելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով 2021 թ. դեկտեմբերի 5-ին Աբովյան խոշորացող համայնքի՝ համամասնական ընտրակարգով անցկացված ավագանու ընտրություններում արձանագրված արդյունքները, մասնակից քաղաքական ուժերի կազմը, ելնելով ընտրություններից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ որևէ պարագայում չհամագործակցելու Դաշնակցության անփոփոխ դիրքորոշումից՝ ՀՅԴ Աբովյանի կոմիտեն որոշել է 2021 թ. դեկտեմբերի 17-ին համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով կայանալիք ավագանու անդրանիկ նիստին քվեարկել ընտրողների ամենաշատ ձայները ստացած (շուրջ 46%) «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրած թեկնածուի օգտին:

ՀՅԴ Աբովյանի կոմիտե

16.12.2021 թ.