|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից Թագուհի Թովմասյանին ազատելուց հետո այն հանձնվել է ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանին, ով հանրությանը հայտնի է իր քաղաքացիական կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու հայտնի պատմությամբ: ՄԻ հանձնաժողովի նախագահի պարտականությունները ժամանակավոր ստանձնելու պահից սկսած՝ Բաքոյանը պետական ծառայողական մեքենան անխնա շահագործում է․ մեր թղթակիցը հաճախ այն ֆիքսել է «Դալմա» առեւտրի կենտրոնի դիմաց կանգնած:
ԱԺ աղբյուրներից տեղեկացանք, որ Բաքոյանը վերջին մեկուկես ամսում արդեն 5 անգամ տուգանվել է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար՝ գրեթե յուրաքանչյուր անգամ՝ 20 հազար դրամով եւ գրեթե բոլորը՝ արձակուրդի շրջանում: Բաքոյանի տուգանքները վճարել է Ազգային ժողովը, այսինքն, մենք՝ հարկատուներս:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում