կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-04 17:36
Քաղաքական

Ոչ թե գազային համաձայնագրերն ու կուտակային ռեֆորմն են հակասում Սահմանադրությանը, այլ Սահմանադրությունը` դրանց

Ոչ թե գազային համաձայնագրերն ու կուտակային ռեֆորմն են հակասում Սահմանադրությանը, այլ Սահմանադրությունը` դրանց

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ողջունել է ՍԴ որոշումը, որը նախկինում պաշտպանում էր հակապետական որոշումները, այնպես որ` դա «լոկալ դրական քայլ էր»: «Բայց միամիտ չենք, այդ քայլը հնարավոր եղավ «Դեմ եմ պարտադիրին» քաղաքացիական շարժման և չորս խմբակցությունների պայքարի շնորհիվ»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց նա:

 

Պատգամավորի խոսքով՝ հիմա պարզվում է, որ գործատուները, չնայելով ՍԴ որոշմանը, փոխանցումներ են անում` աշխատանքից ազատվելու սպառնալիքով: «Այն գործատուները, որոնք հասկանում են, որ չի կարելի պարտադրել քաղաքացիներին, նրանք ինչ-որ տեղ ճնշման տակ են գտնվում իրենց ղեկավարների կողմից: Տեր կանգնեք ձեր իրավունքներին, թույլ մի տվեք, որ պահումներ անեն ձեր աշխատավարձերից, և մենք, միասին պայքարելով, կհասնենք հաջողության»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

 

Պարտադիր կուտակային ռեֆորմի թեմայով հայտարարություն ուներ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: «Վերջերս մի հատ տենդ գնաց այնպիսի օրենքների ու համաձայնագրերի, որոնք հակասում են Սահմանադրությանը: Ես արդեն մտածում եմ, որ ոչ թե գազային համաձայնագրերն ու կուտակային ռեֆորմն են հակասում Սահմանադրությանը, այլ Սահմանադրությունն է հակասում դրանց»,- ասաց նա:

 

Բագրատյանի համոզմամբ՝ 45 տարվա տնտեսական հորիզոն չի լինում, հնարավոր է փող պարտք տալ հինգ-տասը տարով, այլ ոչ թե 45 տարով, որովհետև հնարավոր չէ հաշվարկել սպառողական ինդեքսը, կանխատեսել գնաճը: Ըստ պատգամավորի` ամբողջ աշխարհում 10 տարի է այդ ժամկետը, այն էլ քաղաքացին ինքն է ընտրում, թե իր կյանքի որ 10 տարին կուտակի: «Դա արկածախնդրություն ու վրիպում է, եթե ավելի խիստ բառ չասեմ: Կոչ եմ անում ԱԺ-ին` վերացրեք այս բանը, սա գրպան մտնել է, սա բերելու է Մայդանի»,- ասաց Հրանտ Բագրատյանը: