Միասին կարող ենք
կարևոր
976 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-16 13:53
Հասարակություն

Բուհերի պետական հավատարմագրման տխուր պատկերը Ժաննա Անդրեասյանի օրոք

Բուհերի պետական հավատարմագրման տխուր պատկերը Ժաննա Անդրեասյանի օրոք

Yerkir.amհարցում էր ուղարկել ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանին պարզելու համար, թե որ բուհերն այսօր չունեն պետական հավատարմագրում:

Ռուբեն Թոփչյանը նախ նշել է, որ ՀՀ-ում գործող բոլոր բուհերն անկախ գերատեսչական ենթակայությունից և կազմակերպաիրավական ձևից պարտավոր են անցնել ինստիտուցիոնալ հավատարմագրում:

Yerkir.am-ը ներկայացնում է այն բուհերի ցանկը, որոնք որոշակի ժամանակ չեն ունեցել պետական հավատարմագրում՝

1. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան – 2025 թ. հուլիսի 27-ից 2026 թ. փետրվարի 23-ը,

2. Վանաձորի պետական համալսարան – 2025 թ. հունվարի 15-ից 2025 թ. հունիսի 13-ը,

3. Շիրակի պետական համալսարան – 2024 թ. հոկտեմբերի 18-ից 2025 թ. ապրիլի 23-ը,

4. ՆԳՆ կրթահամալիր – 2023 թ. դեկտեմբերի 18-ից 2025 թ. ապրիլի 23-ը.

5. Հայկական պետական մանկավարժական համալսարան – 2024 թ. փետրվարի 3-ից 2024 թ. հուլիսի 17-ը,

6. Բրյուսովի անվան պետական համալսարան – 2023 թ. դեկտեմբերի 18-ից 2024 թ. փետրվարի 15-ը,

7. Երևանի պետական կոնսերվատորիա – 2025 թ. հուլիսի 27-ից մինչ օրս,

8. Հայաստանի ազգային ագրարային համալսարան – 2025 թ. հունիսի 21-ից մինչ օրս:

Ահա այսպիսին է տիկին Ժաննայի ղեկավարած կրթության ոլորտը: