կարևոր
1423 դիտում, 1 օր առաջ - 2025-02-20 12:19
Հասարակություն

Հերոսական փետրվարը

Հերոսական փետրվարը

1988 թվականի փետրվարն ազգային զարթոնքի, հայոց պետականության վերականգնման մեկնակետն էր։ Արցախյան պայքարով ստեղծվեց 3-րդ հանրապետությունը, որը Փաշինյանը փորձում է կործանել, փոխարենը ստեղծելով Ադրբեջանի հրահանգներով շարժվող մարիոնետային պետություն։

1988 թվականի փետրվարի սկզբներից Ղարաբաղը փոթորկում էր։ Տարիների ընդհատակյա շարժման ջանքերն արդյունք տվեցին։ Փետրվարի 13-ից ինքնավար մարզում չէին դադարում ժթղովրդական հանրահավաքները՝ Հայաստանի հետ ՄԻԱՑՈՒՄ պահանջելով։ Ժողովրդի պահանջով փետրվարի 20-ին, շաբաթ երեկոյան, գումարվեց Ժողովրդական դեպուտատների ԼՂԻՄ XX գումարման սովետի արտահերթ նստաշրջանը։ Որքան էլ Բաքուն իր ողջ ռեպրեսիվ ապարատով փորձում էր կանխել նստաշրջանի հրավիրումը, այն տեղի ունեցավ։ Նստաշրջանը պատմական որոշում ընդունեց․ «Ընդառաջելով ԼՂԻՄ աշխատավորների ցանկություններին՝ խնդրում է Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին՝ խորին ըմբռնման զգացում դրսևորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերի նկատմամբ և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու հարցը, միաժամանակ միջնորդել ՍՍՀՄ Գերագույն Սովետի առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ կազմից Հայկական ՍՍՀ կազմ հանձնելու հարցի դրական լուծման համար»։

Որոշումն անմիջապես ուղարկվեց տպարան՝ հրապարակման և օրինական ուժի մեջ մտնելու համար։ Փետրվարի 21-ին, կիրակի օրն, անծայրածիր Սովետում, որտեղ անհամար թերթեր էին տպվում, լույս տեսավ ընդամենը մեկ թերթ՝ «Սովետական Ղարաբաղը»։ Նկարում թերթի այդ օրվա համարի առաջին էջն է ու մարզխորհրդի նստաշրջանի ընդունած որոշումը։

Սա մեր պատմության մի պատառիկն է, որն այսօր ուզում են ջնջել։ Աչքի լույսի պես պահպանենք այն․․․

 

Արթուր Խաչատրյան

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր