կարևոր
1072 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-04-29 22:59
Հասարակություն

Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել․ Տավուշի թեմի առաջնորդ

Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել․ Տավուշի թեմի առաջնորդ

Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել։ Մեր ժողովուրդը, որ Հայաստանի Հանրապետությունն է պահել, սահման է պահել, հերոսաբար կռվել, ամենաառաջին տարիներին, երբ բանակը դեռ չէր ձևավորվել, առանց բանակի մարտնչել, կյանքեր զոհաբերել, հիմա ձեր պատճառով՝ կառավարության և նրա ղեկավարի պատճառով, մատնվել է անզորության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Ընկճված մնալու հոգեբանությունն եք փորձում դնել նրա մեջ, անհուսության մեջ եք դրել։ Մարդիկ չեն կարողանում ընկալել, որ սա իրականություն է․ էդ հերոսական ժողովուրդը, որի մեծագույն պատիվն է հայրենիքի դարպասը պահելը, այսօր ձեր պատճառով և ձեր քաղաքականության պատճառով այս վիճակում է հայտնվել։

Մենք թույլ չենք տալու դա, հստակ ասում եմ։ Ինչ արել եք՝ դրա պատասխանը պետք է տաք։ Անպատասխան չեն մնալու ձեր գործերը»։