կարևոր
3127 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-28 16:11
Քաղաքական

Նիկոլը ջնջում ու վերախմբագրում է Հայոց Պատմության Հերոսական էջերը՝ շողոքորթելով Թուրքիային. Շարմազանով

Նիկոլը ջնջում ու վերախմբագրում է Հայոց Պատմության Հերոսական էջերը՝ շողոքորթելով Թուրքիային. Շարմազանով

Փաշինյանն իր թրքահպատակ ելույթում քիչ էր մնում ներողություն խնդրի Թուրքիայից՝ հայ ժողովրդի կողմից հաղթած Սարդարապատի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը․

«Կապիտուլյանտի մայիսի 28-ի ելույթից տպավորուլյուն է ստացվում ,որ Սարդարապատի,Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի ճակատամարտերը հայ ժողովուրդը տվել է ում դեմ ասես ,բայց ոչ՝ թուրքերի։

Մարդ այդքան թուրքերի «կոլոն» կլինի՞։

Մայիսի 28 -ի ուղերձում բացակայում են «Թուրքիա»,«թուրքական արշավանք»,«թուրքերը սանձազերծեցին պատերազմ»,Առաջին Հանրապետությունը կործանվեց թուրքական արշավանքի հետեւանքով» եզրույթները։

Ելույթում բացակայում են Արամ Մանուկյանի,Թովմաս Նազարբեկյանի,Մովսես Սիլիկյանի,Դրոյի,Նժդեհի,Արցախի զորագնդի ու մահապարտների գնդի հրամանատարներ ՝Դանիել եւ Պողոս Բեկ-Փիրումյանների,ինչպես նաեւ Հայոց Կաթողիկոս Գեւորգ Ե Սուրենյանցի անունները։

Նիկոլը ջնջում ու վերախմբագրում է Հայոց Պատմության Հերոսական էջերը՝ շողոքորթելով Թուրքիային։

Քիչ էր մնում իր ուղերձում թուրքերից ներողություն խնդրեր Թուրքիայից հայ ժողովրդի կողմից մղված Մայիսյան հաղթանակների համար։

Կապիտուլյանտների Սարդարապատի հուշահամալիր այցից եւ գլխավոր կապիտուլյանտի թրքահպատակ ելիւյթից հետո կարիք կա հուշահամալիրի տարածքում խունկ ծխեցնել»,- գրում է Էդուարդ Շարմազանովը։