կարևոր
1486 դիտում, 1 շաբաթ առաջ - 2024-05-05 15:20
Հասարակություն

2021 թ․ քարոզարշավին այլ բան ասես, 3 տարի անց գնաս սահման պահող հերոսական մարդկանց ահաբեկ ե՞ս․ Սրբազանը՝ Փաշինյանի մասին

Բագրատ Սրբազանի գլխավորությամբ այսօր՝ մայիսի 5-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը շարունակվում է Հաղարծինից դեպի Երևան: Ճանապարհին քայլերթի մասնակիցներին են միանում, կամ ողջունում բազմաթիվ քաղաքացիներ:

Նշենք, որ քայլերթը մեկնարկել է Կիրանց գյուղից: Քայլերթն անցել է Սարիգյուղով, Իջևանով, շարժման մասնակիցները գիշերել են Հաղարծինի վանքի մոտ:

Քայլերթին է միացել են նաև «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Արթուր Սարգսյանը, Ասպրամ Կրպեյանը, Քրիստինե Վարդանյանը, «Հայաքվե» նախաձեռնության անդամներ, 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներ, ուսանողներ և այլք:

Բագրատ Սրբազանը ավելի վաղ հայտարարել էր, որ շարժումը մայիսի 9-ի կեսօրին կհասնի Երեւան եւ կոնկրետ պահանջներ կներկայացնի իշխանությանը:

Շարժման մասնակիցների պահանջն է դադարեցնել իշխանությունների որդեգրած զիջողական քաղաքականությունը եւ միակողմանի զիջումները: