|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.23 |
| EUR | ⚊ | € 428.95 |
| RUB | ⚊ | ₽ 5.0312 |
| GBP | ⚊ | £ 492.77 |
| GEL | ⚊ | ₾ 137.5 |
Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
«Ադրբեջանցիները հնձել են Կիրանցի 5 հեկտար արտը, կովը հայտնվել է Ադրբեջանին հանձնված տարածքում:
Սահմանազատման անվան տակ Կիրանցից Ադրբեջանին տարածքներ հանձնելուց հետո գյուղն անճանաչելիորեն փոխվել է, կարծես հերոսական արծվի թևերը կտրած լինեն։ Գյուղով ձգվող նոր ճանապարհը և նորակառույց դպրոցը հաշված մետրեր են հեռու նորահայտ սահմանից։ Կիրանցի բնակիչներից իմացա, որ ադրբեջանցիները հնձել են սահմանազատման անվան տակ Ադրբեջանին տարածքներ հանձնելուց հետո էլ Կիրանցին պատկանող մոտ 5 հեկտար ցորենի արտը։ Գյուղի ներքին մասից կով է հայտնվել Ադրբեջանին հանձնված տարածքում, որը ադրբեջանցիները վերադարձրել են։ Այս տեղեկությունները ճշտելու համար զանգահարեցի Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանին, սակայն վերջին շրջանում նրա բջջային հեռախոսահամարը մշտապես անհասանելի է»։