կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-07 18:33
Հասարակություն

Комсомольская правда-ն պատմում է Հայրենական պատերազմի տարիներին Աղասի Սնխչյանի հերոսական արարքի մասին

Комсомольская правда-ն պատմում է Հայրենական պատերազմի տարիներին Աղասի Սնխչյանի հերոսական արարքի մասին

Комсомольская правда-ն, մայիսի 9-ին ընդառաջ, անդրադարձել է Աղասի Սնխչյանի հերոսական պատմությանը:

 

Պարբերականի հետ զրուցել է նրա որդին՝ ռոստովցի Գալուստ Սնխչյանը: Նա կնոջ հետ վերջերս է տեղափոխվել նոր բնակարան։ Ընտանեկան լուսանկարներ բնակարանում դեռ չկան, սակայն պատին արդեն իր տեղն ունի Ստալինի դիմանկարը։ Այն մեծ արժեք ունի` նկարը Աղասի Սնխչյանին նվիրել է անձամբ Ստալինը:

 

Որդին պատմել է, որ 1942-ին  կոլտնտեսության նախագահ Աղասին չի խնայել իր սեփական կարողությունները և 400.000 ռուբլի է ներդրել «Վրաստանի կոլխոզնիկ» տանկային շարասյան ստեղծման համար։ Այդ գումարով կառուցվել է 8 տանկ, որոնք ուղարկվել են ռազմաճակատ: Այդ սխրանքի համար էլ նվեր է ստացել Ստալինից:

 

Այս տարի Աղասին կդառնար 100 տարեկան, և միայն այժմ որդին որոշել է պատմել լրագրողներին նրա մասին։ Աղասին ծնվել է 1914-ին, ողջ կյանքն անցկացրել է վրացական Նարդևան գյուղում։ Սկսել է աշխատել 17 տարեկանից։ Նրան նշանակել են մսակաթնային ֆերմայի վարիչ, այնուհետեւ գործընկերները միաձայն նրան ընտրել են կոլտնտեսության նախագահ:

 

Որդին նշում է, որ հայրը շատ բարի մարդ է եղել։ «Պատերազմի տարիներին մեր տունը վերածել է որբերի ապաստանի։ Նա մի ռուս տղայի տվել է իր ազգանունը և մեծացրել հարազատ որդու պես։ Օգնել է զինվորների ընտանիքներին, նրանց համար կառուցել է 4 տուն,  25-ը՝ վերականգնել»։ 

 

«Նրանով բոլորը հիանում էին, շնորհակալություն հայտնում,  իսկ նա մնում էր աշխարհի ամենահամեստ մարդը»,- պատմում է որդին:

 

«Բացի հորիցս, կար ևս մի մարդ, ով գումար էր հատկացրել ինքնաթիռի կառուցման համար: Հետագայում նա հպարտությամբ լուսանկարվում էր կործանիչի կողքին: Հարցում էի հորս՝ ինչո՞ւ նա նույնպես չի լուսանկարվում տանկերի կողքին, իսկ նա ասում էր, որ այդ մարդը գումար է տվել իր փառքի համար, իսկ ինքը՝  ֆաշիստներին վերացնելու»,- պատմում է Գալուստը:

 

Որդու խոսքերով՝ այդպես համեստ Աղասի Սնխչյանն ապրել է մինչև իր կյանքի վերջին օրեր։ Մահացել է 1987-ին՝ այդպես էլ հանրությանը չպատմելով իր հերոսության մասին։ 

 

Աղասու որդին պահել է շնորհակալական նամակները, հեռագրերը և Ստալինի նվերը, որոնք հոր սխրանքների միակ ապացույցն են:

Семейная фотография, в центре - Агаси Снхчян

 Письмо Агаси Снхчяну от воодушевленной комсомолки

Семья Снхчян теперь живет в Ростове