կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-28 15:26
Հասարակություն

Հերոսական ժողովրդին հերոսական կոչեր են անհրաժեշտ․ հրապարակախոսը՝ Նիկոլ Փաշինյանին

Հերոսական ժողովրդին հերոսական կոչեր են անհրաժեշտ․ հրապարակախոսը՝ Նիկոլ Փաշինյանին

«Հերոսական ժողովրդին հերոսական կոչեր են անհրաժեշտ..., և երեկվա ձեր ելույթը սրբեց նախորդ օրվա ծանր թուխպը, որը տարածվել էր ստուգողական Ձեր նախորդ ելութից հետո: Շա՜տ անհրաժեշտ է, որ ձեր կողքին լինի աշխարհագրագետ, դիվանագետ, ռազմագետ, հասարակության կայունության լեզվին տրապետող խորհրդական, ոչ թե միայն աշխատավարձի ու հեղինակության համար, այլ պետության կայունության և ցանկացած պահի, համապատասխան ոլորտի շուրջ, ճշգրիտ վերլուծությունը Ձեզ ներկայացնող անհատ... Մի ձեռքը ծափ չի տա, մի ծաղկով գարուն չի գա: Ազգի պաշտպանվածությունը բոլորիս խնդիրն է, և որն այսօր իրենց  անօրինակ հերոսականությամբ ցուցաբերում են ազգի զավակները...»,- ասում է գրող, հրապարակախոս Ռուզան Ասատրյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Ձեր առաջին ելույթից հետո հարյուրավոր զանգեր ու նամակներ եղան... Ի՞նչ է կատարվում, գրում էին մեր քաղաքացիները... Պատերազմը շատ զգայուն է դարձրել մեր հայրենակիցներին, և նրանք ընդունում են կոնկրետ փաստը՝ ինչ է ասում իրենց կողմից ընտրված վարչապետը, որի մեկ հորդորով բազում կամավորականներ ոտքի ելան, քանզի հողը պահելու համար ճղակոտոր եղած հայ հերոսական այրերը ամեն մի թիզ հողի վրա իրենց արյունով են վավերագրում, որ հող հայրենին իր տիրոջը՝ ՀԱՅԻՆ պետք է պատկանի: Այս պատերազմը ավելի հայրենապաշտական է, քան ԱՎԱՐԱՅՐԸ, ՔԱՆ ՁԻՐԱՎԸ... ՔԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԸ...սա մեր ժամանակների նոր ՍԱՐԴԱՐԱՊԱՏՆ է՝ ընդդեմ նոր ցեղասպանության, որը դարձյալ քարտեզագրվել էր աշխարհի հզոր տերությունների կողմից որպես նոր աշխարհակարգի ստեղծման ծրագիր...Եվ այն, որ մեր և սփյուռքի բազում ընդվզումները օրեր շարունակ դեռ ձգձգում են, սպասելով Հայի կամքի թուլացմանը, որը փառք նախախնամությանը, տիեզերածին է և աննկուն, հանկարծակիի է բերել գիշատիչ, սակայն հաճախ «սրբի երեսով» մեզ օդի մեջ հույս տվողներին»,- ընդգծում է մտավորականն ու հորդորում, որ պատերազմում պաշտոնամոլության հիվանդություն չպետք է լինի․ «Այս պատերազմում իմ ու քոնը չկա, ես ավելի քան հեղինակավոր եմ, քան դու, չկա՝ ես հին գեներալ եմ, դու նոր, չպետք է լինի, պաշտոնամոլության հիվանդություն չպետք է լինի, գողության ու դավաճանության՝ տեղում լռեցնելու կարգ պիտի լինի, սա ազգաոչնչացման դեմ մղվող դաժան պատերազմ է, որտեղ բոլորը մեկ մարդ են, մեկ բռունցք: Այս տղաները չեն լռելու, նրանք գնալու են մինչև վերջ, նրանց միայն ՈԳԻ և ԶԵՆՔ է անհրաժեշտ: Պարո՛ն Վարչապետ, շատ քչերին էր հայտնի, թե ովքեր են հայերը, հիմա բոլորը հասկացան ու ընկալեցին ցեղասպանված հայի ոգին: Բախտավոր է այն անհատականությունը, որին վիճակվել է առաջնորդել հայ դյուցազուն ազգին: Մնացածը՝ հաջորդիվ... Միասին տոնենք մեր մեծ հաղթանակը։

Հ.Գ. Զոհված, վիրավոր և թիկունքում Աստծո ամեն առավոտ որդուն առողջ վերադարձի աղոթք բանող մայրերի անունից խնդրում եմ՝ կարգադրեք հարվածել Բաքվին այնտեղ, որտեղ ծնկի կգան դարի խամաճիկները...»,- եզրափակել է հրապարակախոսը: