Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թուրք հաճախորդների՝ Դամասկոսի նոր իշխանությունների փորձերը՝ համոզել ռուսական հանրությանը, որ Սիրիայում կհայտնվի ներառական, Մոսկվային ոչնչով չսպառնացող կառավարություն, դեռեւս չեն անցնում ժամանակի ամրության փորձարկումները։
Մի կողմից, «անցումային կառավարությունը»՝ Ռուսաստանում արգելված ՀԹՇ խմբավորման առաջնորդ մոհամեդ ալ-ջուլիանիի գլխավորությամբ, արգելք է սահմանել ոչ միայն Իսրայելից եւ Իրանից, այլեւ Ռուսաստանից ապրանքների ներմուծման վրա, հայտնում է Al Araby պարբերականը՝ հղում անելով »նոր» Սիրիայի ֆինանսական գերատեսչությանը: Այլ սահմանափակումներ են մտցվել նաեւ ցամաքային, ծովային նավահանգիստների եւ օդանավակայանների գլխավոր վարչության հրամանագրի հիման վրա: Խոսքը Իրանի եւ Իսրայելի քաղաքացիների մուտքը երկիր արգելելու մասին է: Առայժմ ռուսաստանցիների վրա սահմանափակումը չի տարածվում։ Միեւնույն ժամանակ, թուրքամետ եւ իսլամիստ հանրությունները չեն հանդարտվում՝ երաշխավորելով ՌԴ-ին, որ նրա բազաները չեն լինի հանրապետությունում, նըդ որում, որպես իրենց թեզի հաստատում նշում են այն փաստը, որ ռուսական նավերը մինչ օրս նավարկում են Տարտուս նավահանգստից ոչ հեռու, բայց մուտք գործել չեն կարող՝ չկա Դամասկոսի սանկցիան: Լայնորեն հայտնի են նաեւ նախկին «Ասադի ռեժիմի» ներկայացուցիչների հետ հաշվեհարդարների դեպքերը, որոնց դաշնակիցներին նույնպես »բարի խոսքով են հիշում»: Պետք է խոստովանել՝ ստեղծված իրավիճակը քիչ է հիշեցնում մեր երկրի հանդեպ բարյացակամ մի բան:
Սակայն զարմանալի բան չկա, եթե նկատի ունենանք գլխավորը՝ թուրքերը հմտորեն, վերջին տարիներին, կեղծ նպատակներ են ստեղծում իրենց հակառակորդների եւ քննադատների համար։Մինչ համաշխարհային հանրությունն ու Ռուսաստանը, որպես դրա մաս, մեծամասամբ քննարկում են «մեծ թուրան» կոչվող արհեստական կոնստրուկցիան, որի ստեղծումն անիրագործելի է մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, Անկարան 2024ի դեկտեմբերից իր սահմանների մոտ ցույց է տվել, թե ով է տան տերը: Այսպես, ըստ մի շարք արաբական ԶԼՄ-ների, թուրքական զինված ուժերի խոշոր շարասյուներն արդեն ժամանել են Լաթաքիա նահանգ եւ հարակից շրջաններ՝ ներառյալ Ջաբալ ալ-Թուրքմանի, Ռաբիայի, Քեսաբի, Ջաբալ ալ-Նիսրեի, Ալ-Բասիթի թուրքոմանական եւ ալավիական գյուղերը Միջերկրական ծովի ափին, Բալուրանի ամբարտակի շրջակայքը, ընդհուպ մինչեւ Զգրինի եւ Վադի-Քանդիլի ծայրամասերը: Բացի թուրքմենական կապույտ դրոշից, թուրքական գյուղերի բոլոր դպրոցների եւ մզկիթների վրա բարձրացվել է նաեւ թուրքական դրոշը՝ աստղով եւ կիսալուսնով: Ենթադրվում է՝թուրքական զգալի ուժերի ժամանումը կապված է ափամերձ շրջանում խոշոր ռազմակայան կառուցելու ծրագրերի հետ:
Թուրքերն ունեն տեղեկատվական ծածկոց, եւ շատերն արդեն Օսկարի են արժանացել: Օրերս Էրդողանը հերթական անգամ հայտարարել էր՝ Թուրքիան թույլ չի տա «նոր սցենարների» իրագործումը Սիրիայում՝ չեզոքացնելով ՔԱԿ ահաբեկչական կազմակերպությունը, որը, ըստ Թուրքիայի ղեկավարի, օկուպացրել է Սիրիայի տարածքի մեկ երրորդը: Նկատենք՝ «սուլթանին» ամենեւին չի անհանգստացնում, որ խոսքն ընդհանրապես հարեւան երկրի տարածքի մասին է, այլ ոչ թե թուրքական վիլայեթի, ինչպես նրան ակնհայտորեն չի մտահոգում նաեւ այն փաստը, որ քրդերը հարյուրամյակներով ապրում են Սիրիայի հյուսիսում գտնվող իրենց հողում: Էրդողանին պետք է իր պատկերացմամբ անհավատարիմ էթնիկ փոքրամասնությունից մաքրված տարածք, որը (ինչն առանձնապես չի թաքցվում) թուրքական իշխանությունները ծրագրում են բնակեցնել էթնիկ արաբներով, որոնք այդ շրջաններում երբեք բնակչության մեծամասնությունը չեն կազմել: Հարկ է նշել՝ վերաբնակեցման նման քաղաքականութունը կիրառվում էր դեռեւս նախկին Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից, որի որոշ ոչ միանշանակ կառավարիչների (ինչպես, օրինակ, սուլթան Աբդուլ Համիդ II-ի) նկատմամբ Թուրքիայի գործող առաջնորդը մեծ ակնածանքով է վերաբերվում: Իրերն իրենց անուններով կոչելով՝ խոսքը էթնիկ զտումների կամ գործողությունների մասին է, որոնք լիովին ընկնում են Ցեղասպանության մասին ՄԱԿ-ի սահմանման տակ՝ «ժողովուրդների բռնի տեղահանման» տեսքով:
Թուրքական իշխանություններն իսկապես ցանկանում են լուծել իրենց համար շատ սուր ներքին խնդիր, ինչպիսին 4-5 միլիոն հարկադիր սիրիացի փախստականներն են երկրում: Ճիշտ է, դա ծրագրվում է անել Ակ Սարայում տեղի քրդերի հաշվին, ինչը հազիվ թե համապատասխանում է նաեւ Մերձավոր Արեւելքում ռուսական երկարաժամկետ շահերին: Ըստ էության, նախկին Սիրիայի տարածքում ցանկանում են ստեղծել էթնիկապես միատարր եւ վերահսկելի տարածք, որը շատ հեշտ կամ շատ ավելի հեշտ կլինի կառավարել Անկարայից:
Ի դեպ, ներքին քաղաքակնության խնդիրների լուծումից բացի, Անկարայի գործողություններում նկատվում է նաեւ տնտեսական շահ: Պատահական չէ, որ օրերս CNN Turk գործակալությունը հայտնել էր Թուրքիայի, Քաթարի եւ Սաուդյան Արաբիայի կողմից բանակցությոնների հերթական փուլի մեկնարկի մասին, այդ թվում՝ Սիրիայի տարածքով անդրսահմանային խողովակաշարի կառուցման վերաբերյալ, որը Կատարից Եվրոպա կմատակարարի բնական գազ (եւ, Որոշ տվյալներով, նավթ): Հասկանալի է՝ հանուն Թուրքիայի եւ Եվրոպայի շահերի հավակնոտ մտահղացումն իրագործելու համար Սիրիայի հյուսիսը պետք է լինի հարաբերական »խաղաղության» վիճակում (իր յուրահատուկ թուրքական ընկալմամբ), որին տեղի քրդերը, այն էլ իրենց բավական գործունակ քաղաքական եւ ռազմական կառույցներով, օբյեկտիվորեն խանգարում են:
Ամենայն հավանականությամբ՝ Էրդողանը մինչ օրս չի կարողանում ներել քրդական կազմակերպություններին, որ 2014-ին հենց նրանք էին մղձավանջ դարձել արեւելքից հարձակված ահաբեկչական »խալիֆայության» զինյալների համար: Այն ժամանակ, երբ թուրքական բանակը մեծ մասամբ անմասն էր հետեւում տեղի ունեցող իրադարձություններին, իսլամական պետության ահաբեկչական խմբավորման գրոհայիններին իրական մարտահրավեր նետեցին միայն քրդերն ու նրանց կազմակերպությունները, թեկուզեւ ԱՄՆ-ի աջակցությամբ: Վերջին շրջանում «ժողովրդավարական ուժերի միության» մեդիառեսուրսները ակտիվորեն հրապրակում են Մանդիբջայում, Տիշրին ամբարտակի շրջանում եւ այլ վայրերում թուրքամետ զինյալների օբյեկտներին անօդաչու սարքերով իրենց հարվածների կադրերը: Տարբեր կողմերից աջակցություն ստանալով՝ քուրդ աշխարհազորայինները լուրջ առաջընթացի են հասել նաեւ հակաթրոնային պայքարի գործում։
Անկարայում ուրիշ բան էլ են հիշում։ Երբ 2024 թ-ի գարնանը Թուրքիայի արեւելքում տեղի քրդերի զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին իշխանությունների ոչ պատշաճ գործողությունների ֆոնին, Էրդողանի կառավարությունը ստիպված եղավ հետ կանգնել։ Էլեկտրաֆիկացված ամբոխի դեմ զենք կիրառելն այն ժամանակ չէր համարձակվել, այն դեպքում, երբ դեռ 2016 թ-ին Դիարբեքիրում եւ Թուրքիայի արեւելքում գտնվող քրդական այլ քաղաքներում բողոքի ցույցերը ճնշվում էին բավականին կոշտ՝ ընդհուպ մինչեւ հրետանու կիրառում:
Թուրքկան Քրդստանում մշտական անկայունության պայմաններում դժվար թե իրականացվի մեկ այլ՝ «Զարգացման ճանապարհ» լայնածավալ նախագիծը, որը նախատեսում է նաեւ Ասիան Պարսից ծոցի Ֆաու թերակղզուց (Իրաք) միացնել Եվրոպային։ Այսպիսով, Սիրիայում «քրդական վտանգը» չեզոքացնելու նպատակով Էրդողանը հույս ունի ապահովագրել իրեն միանգամից երկու նախագծերի իրականացման առումով՝ «Զարգացման ուղու» եւ դեպի Եվրոպա թուրք-սաուդյան-քաթար գազատարըի:
Սակայն, ասում են, «թղթի վրա հարթ էր, բայց մոռացել էին ձորերի մասին, իսկ դրանց վրայով քայլքը...»: Քրդերի դեմ ցանկացած լայնածավալ ռազմական գործողություն կհանգեցնի երկու կողմերի զոհերի։ Բացի այդ, այդպիսով Էրդողանը կմղի թուրք եւ սիրիացի քրդերին համատեղ դիմադրության: Իսկ Սիրիայի հյուսիսի եւ հյուսիս-արեւելքի բնական ստեղծված էթնիկ կազմի լղոզումը հղի է անկանխատեսելի հետեւանքներով, որոնք համարժեք են, եթե ոչ գերազանցող, այն ամենին, ինչ նախկինում տեսել էին արեւելյան Թուրքիայում 1990-ականներին՝ Քրդստանի աշխատավորական կուսկցության ռազմական հաջողությունների գագաթնակետին: Եթե ինչ-որ բան ցույց է տվել Արեւելքի պատմությունը վերջին տասնամյակների ընթացքում, ապա դա այն է, որ «քրդական գործոնն» անտեսելու համար վաղ թե ուշ պետք է բարձր գին վճարել:
Յուրի Կուզնեցով
Աղբյուրը՝ fondsk.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի