|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայիններին հաջող հակահարված տալու համար միայն ավիահարձակումները բավարար չեն, անհրաժեշտ է ցամաքային գործողությունների իրականացում Իրաքի և Սիրիայի տարածքում: Այս մասին հայտնել է ԱՄՆ ԶՈՒ պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարտին Դեմփսին. գրում է РИА Новости-ն:
Նա նշել է, որ թեև ավիահարձակումները ապացուցել են իրենց արդյունավետությունը և արդեն սկսել են ոչնչացնել իսլամականների ենթակառուցվածքները, այնուամենայնիվ, դա բավարար չէ։ Նրա կարծիքով` անհրաժեշտ է ընդունել «քաղաքական որոշում», իսկ Սիրիայում և Իրաքում ցամաքային գործողություններ իրականացնել։