|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Ռուսաստանը հանդես կգա Մերձավոր Արևելք 10 000 ամերիկացի զինվորական ուղարկելու դեմ, եթե նման պլաններ իրականացվեն: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերով հանձնախմբի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը:
«Ո՞ւմ դուր կգա Մերձավոր Արևելքում լարվածության հերթական օջախ»,- ասել է նա:
Ավելի վաղ AP-ն, իր աղբյուրներին հղումով, հայտնել էր, որ Պենտագոնը Սպիտակ տանը կներկայացնի Մերձավոր Արևելք (Իրանի հետ լարվածության ֆոնին) լրացուցիչ 10 000 զինվորական ուղարկելու ծրագիր։