Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարել է` Բլինքենը սկսում է այցը Մերձավոր Արեւելք: Նա չի հստակեցրել, թե որ երկրներ կմեկնի Բլինքենն այս անգամ, թեեւ այցը սկսվում է Իսրայել այցելությունից, որտեղ կքննարկվեն Գազայում եւ Լիբանանում հրադադարի հարցերը, ինչպես նաեւ հետպատերազմյան ենթադրյալ պայմանավորվածությունները՝ կապված «խնդիրների դիվանագիտական լուծման» հետ: Բլինքենի շրջագայությունը կտեւի մինչեւ ուրբաթ։ Նշենք՝ սա Բլինքենի 11-րդ այցն է տարածաշրջան։ Նախկիններն անհաջող էին։ Ի՞նչ սպասել այս անգամ: Այս մասին Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։
«Պարզ է՝ Բլինքենն իր հետ ինչ-որ նոր առաջարկներ է տանում Գազայում եւ Լիբանանում իրավիճակի կարգավորման վերաբերյալ, սակայն դրանց բովանդակությունն անհայտ է մնում։ Սպիտակ տունը նշել է՝ այդ այցի ընթացքում բեկում չի ակնկալում: Մամուլի քարտուղար Ջոն Քիրբիի խոսքով՝ ինքը «չի կարող ասել, որ բանակցությունները կվերսկսվեն Դոհայում, Կահիրեում կամ այլուր»: Բայց այս առումով կան անուղղակի տեղեկատվական արտահոսքեր։ Մերձավորարեւելյան որոշ լրատվամիջոցներ պնդում են՝ «Բլինքենի առջեւ խնդիր է դրված դադարեցնել պատերազմը Գազայում եւ Լիբանանում մինչեւ ԱՄՆ նախագահական ընտրոթյունները»: Իր հերթին ամերիկյան Wall Street Journal թերթը, հղում անելով Իսրայելի անվտանգության ծառայությունների ներկայացուցչին, գրում է․ «Հըզբոլլահի՝ որպես քաղաքական եւ հասարկական շարժման ոչնչացումը Իսրայելի նպատակը չէ Լիբանանի պատերազմում», եւ որ «Լիբանանում ցամաքային գործողությունն ունի ընդամենը մի քանի շաբաթվա ներուժ, գալիս է դիվանագիտկան որոշումների պահը»: Դրա համար Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ամոս Հոխշտեյնը Լիբանանում, իսկ Բլինքենը Իսրայելի կողմից «պետք է գործընթացը շարժեն դեպի հրադադարի հասնելը»:
«Բայց դրա համար, փորձագետների կարծիքով, Իսրայելը պետք է դադարեցնի ՀԱՄԱՍ-ի եւ Հըզբոլլահի առանցքային առաջնորդների ոչնչացման գործողությունները, իսկ վերջիններս պետք է լուծեն պատանդների խնդիրը։ Ընդ որում՝ Իսրայելը պետք է հասկանա, որ թեեւ այդ շարժումները կորցրել են իրենց առաջնորդներից շատերին, «նրանք վերախմբավորվել են ռեկորդային արագությամբ եւ կարող են դիմանալ եւս որոշ ժամանակ»: Անշուշտ, Բլինքենը ստիպված կլինի բարդ բանակցություններ վարել, եւ «դիվանագիտական ճեղքումների» մասին կարելի է խոսել առայժմ միայն տեսականորեն։ Սպասենք, թե ինչ կլինի գործնականում», - ամփոփել է Տարասովը։
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի