|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը ՀՀ նախագահից պահանջում է վերահաստատել, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործը համազգային շահ է։
Արթուր Ղամբարյանը հիշեցրել է ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի 3-րդ մասը, ըստ որի՝ Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս (…) առաջնորդվում է բացառապես ՀԱՄԱԶԳԱՅԻՆ շահերով: Հանրապետության նախագահը ժողովրդին տված երդմամբ պարտավորվել է առաջնորդվել ՀԱՄԱԶԳԱՅԻՆ շահերով։
«Պահանջում եմ Հանրապետության նախագահից՝ հայտարարությամբ հստակ վերահաստատել, որ Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործը համազգային շահ է»,- նշել է իրավագիտության դոկտորը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայում հայ համայնքի մի քանի ներկայացուցչի հետ հանդիպմանը փաստացի կասկածի տակ էր դրել Ցեղասպանության փաստը։ «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել»,- ասել էր Փաշինյանը։