Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժինը հրավիրում է մասնակցելու «Հայ ժողովրդի ազգային զարթոնքը որպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման մեկնարկ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա 2025 թվականի ապրիլի 22-23-ը։
Գիտաժողովի նպատակը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 50-րդ տարելիցին՝ 1965թ. Խորհրդային Հայաստանում և Սփյուռքում սկիզբ առած ագային զարթունքի, ինչպես նաև հայ ժողովրդի նկատմամբ իրագործված հանցագործության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի համակողմանի ուսումնասիրումն ու հանրահռչակումն է՝ ընդգծելով դրա պատմական, իրավական և քաղաքական ասպեկտները և արդարության վերականգնման հեռանկարները։
Թեմատիկ ուղղություններ՝
Հայտի ընդունման պայմաններ
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել լրացված մասնակցության հայտը (հավելված 1) և զեկուցման համառոտ ամփոփագիրը (200-300 բառ) [email protected] էլ. հասցեին մինչև 2025 թ. մարտի 1-ը։
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, անգլերենը և ռուսերենը:
Հայտաձևն՝ այստեղ։