|
Փոխարժեքներ
25 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.32 |
| EUR | ⚊ | € 437.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6885 |
| GBP | ⚊ | £ 505.87 |
| GEL | ⚊ | ₾ 138.82 |
Երեւանում անցկացվող «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում եւ հետեւանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովին շուրջ 20 երկրից Հայաստան ժամանած բազմաթիվ գիտնականների թվում մասնակցում է նաեւ արգենտինացի ցեղասպանագիտության ճանաչված հեղինակություն, դիվանագետ, դոկտոր Լեանդրո Դեսպուին: Նա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Պետական բարձր պարգեւը նրան հանձնել է նախագահ Սերժ Սարգսյանը:
«Պարգեւը Ձեզ հանձնելը եղել է մեր ժողովրդի ցանկությունը, եւ ես կատարել եմ այն: Մենք երախտապարտ ենք Ձեզ, Ձեր պետությանն ու ժողովրդին` մեր ցավը հասկանալու, ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցների համար Արգենտինայում ապրելու եւ արարելու բարենպաստ պայմաններ ապահովելու համար»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Շնորհակալություն հայտնելով պարգեւի համար, Լեանդրո Դեսպուին ասել է, որ, կիսելով հայ ժողովրդի ցավն ու անընդունելի համարելով ժխտողականությունը, որոշել էր պայքարել արդարության ու ճշմարտության համար եւ տարիներ ի վեր զբաղված է այդ կարՅորագույն խնդրով: «Սիրով եմ մասնակցում Հայաստանում անցկացվող մեծ նշանակություն ունեցող այս միջոցառմանը: Ժխտողականության դեմ պայքարի ճանապարհին բազմաթիվ իրադարձություններ տեղի ունեցան, որոնք եւ ինձ այստեղ բերեցին»,- ասել է դոկտոր Դեսպուին: