կարևոր
202 դիտում, 3 ժամ առաջ - 2025-01-22 17:01
Աշխարհ

Ռուսաստանը ստացել է ելք դեպի տաք ծովեր

Ռուսաստանը ստացել է ելք դեպի տաք ծովեր
Ռուսաստանն ու Իրանը Մոսկվայում ստորագրել են համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր: Այն ներառում է համագործակցությոն քաղաքականության, տեխնոլոգինթերի, տեղեկատվության, կիբերանվտանգության, ատոմային էներգետիկայի, պաշտպանության, ահաբեկչութայն դեմ պայքարի, փողերի լվացման ոլորտներում, համագործակցություն Կասպից ծովում եւ այլն: Այս կապակցությամբ Պուտինը հատուկ կարեւորություն է տվել Մասուդ Փեզեշքիանի մոսկովյան այցին՝ խոսելով ոչ միայն երկու երկրների միջեւ առեւտրատնտեսկան համագործակցության ընդլայնման հեռանկարների, այլեւ տարածաշրջանային եւ միջազգային քաղաքականության ոլորտում՝ Արեւմուտքի հետ կոշտ դիմակայության պայմաններում: Թեհրանն այս համաձայնագիրը դիտարկում է որպես ռազմավարական տեղաշարժ իր արտաքին քաղաքականության մեջ եւ շեշտը դնում Արեւելքի հետ հարաբերությունների ընդլայնման վրա: Իրավիճակը մեկնաբանում է քաղաքագետ եւ պատմաբան Ստանիսլավ Տարասովը:

«Միանգամից նշենք՝ երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը երկու երկրների միջեւ եռամյա ինտենսիվ բանակցությունների արդյունք է: Դա հարաբերություններում կասկածների եւ մրցակցության բարդ շրջան էր, վստահության ճգնաժամն ու ներքին, առաջին հերթին իրանական տարաձայնությունները տարածաշրջանային ու միջազգային իրադարձությունների գնահատման հարցում աստիճանաբար հաղթահարվեցին։ Ընդ որում՝ թեեւ փաստաթուղթը հագեցած է տարբեր ոլորտներում համագործակցության տեխնիկական մանրամասներով (յան բաղկացած է ներածությունից եւ 47 հոդվածներից), Մոսկվան եւ Թեհրանը հատուկ ընդգծում են՝ չեն կառուցում այլ երկրների դեմ ուղղված միություն կամ պակտ, բայց խնդրի առաջին դիրքերում նշում են ընդհանուր անվտանգության ամրապնդումը: Առանց դրա ցանկացած այլ համագործակցություն հեռանկար չունի», - նշում է Տարասովը:

Միեւնույն ժամանակ, Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում Փեզեշքիանն ընդգծել է՝ «Ռուսաստանի հետ ստորագրված համաձայնագիրը նոր դռներ կբացի երկու երկրների հարաբերություններում»՝ նկատի ունենալով համագործակցութայն ամենալայն սպեկտրը Իրանի արտաքին քաղաքականության ռազմավարական տեղաշարժի հետ, հատկապես Արեւմուտքի ճնշման եւ ԱՄՆ պատժամիջոցների առջեւ․ «Հյուսիս-Հարավ» միջանցքի կառուցումը (Ռուսաստանից Օմանի ծով եւ Պարսից ծոց), տրանսպորտային ենթակառուցվածքների հաշվին առեւտրի դյուրացումը, երկաթուղային գծերի եւ ծովային ուղիների ամրապնդումը: Երկկողմ առեւտուրը պետք է ընդլայնվի, գործարքներում դոլարի կախվածությունը կնվազի, իսկ բանկային համագործակցությունը կամրապնդվի պատժամիջոցներին հակազդելու համար։

«Պատահական չէ, որ Արեւմուտքն արդեն սկսել է բուռն բացասական արձագանք ցուցաբերել՝ հասկանալով, որ Իրանն ու Ռուսաստանը միասին ամրապնդում են իրենց դիրքերը տարածաշրջանում, Իրանը մուտք է ստանում դեպի Եվրասիայի շուկաներ, իսկ Ռուսաստանը ելք է ստանում դեպի Պարսից ծոցի եւ Օմանի ծովի տաք ջրեր եւ ոչ արեւմտյան երթուղիներով էներգակիրներ արտահանելու հնարավորություն: Բայց նման գործընկերությունը, հնարավոր է, միայն որոշակի փուլում զերծ չլինի խնդիրներից, հատկապես հաշվի առնելով, որ Իրանի ներսում որոշ ուժեր «մտահոգություն» են հայտնում Ռուսաստանից իբր չափազանց մեծ կախվածության կապակցությամբ», - նշել է Տարասովը:

Իրանցի քաղաքական փորձագետ Ֆարշիդ Բաղերիյանը կարծում է․ «սկսվում է նոր մեծ խաղ», որում Իրանն ու Ռուսաստանը Արեւմուտքի հետ հարաբերություններում «հանդես կգան արդեն որպես գործընկերներ»՝ հատկապես շրջադարձ կատարելով դեպի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան:

«Եվս մեկ գործոն է մասնակցությունը չինական «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» տրանսպորտային նախագծին, որի ճյուղերից մեկն անցնում է Անդրկովկասով: Այնպես որ, գլխավոր իրադարձությունները դեռ առջեւում են», - ամփոփում է Տարասովը:

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի