|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր նախագիծ է ներկայացնելու՝ ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը 9-ից 10 դարձնելու առաջարկով։
Պատգամավորը գտնում է, որ Հայաստանի նման երկրում անթույլատրելի է ԱԺ-ում չունենալ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողով։ Մեր տեղեկություններով, սակայն, որոշումը վերջնական է եւ հազիվ թե հնարավոր լինի փոխել, որոշումը համաձայնեցվել է Սերժ Սարգսյանի հետ։
Որպես միջանկյալ լուծում՝ ՀՀԿ-ն «Ելք»-ին առաջարկել է բանակցել «Ծառուկյան» դաշինքի հետ եւ նրանց հասանելիք հանձնաժողովներից մեկի ղեկավարումը ստանձնել։ Դա էլ կարող է լինել համագործակցության արդյունավետ մեկնարկ։ Սակայն «Ելք»-ում այդպիսի հեռանկարը կտրուկ մերժում են, քանի որ «Ծառուկյան» դաշինքը երեկ ԱԺ նախագահի փակ գաղտնի քվեարկությամբ ապացուցեց, որ ամենեւին հակված չէ «Ելք»-ի հետ համերաշխ գործել արմատական ընդդիմության դաշտում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում