|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա՝ «UNIPLUS. Աշխատավարձ և շատ ավելին», որը կգործի 2025 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 30-ը: Ակցիայի շրջանակում կանցկացվի դրամական մրցանակների խաղարկություն, որին կմասնակցեն նշված ժամանակահատվածում Յունիբանկում աշխատավարձային քարտ ձևակերպած հաճախորդները:
Աշխատավարձային քարտերը կարող են տրամադրվել անհատապես կամ ընկերության աշխատավարձային նախագծի շրջանակներում։ Ակցիայի մասնակիցների միջև ամսական կխաղարկվեն հինգ դրամական մրցանակներ՝ յուրաքանչյուրը 100 000 ՀՀ դրամ, իսկ ավարտին՝ գլխավոր մրցանակը՝ 1 000 000 ՀՀ դրամը:
Աշխատավարձը Յունիբանկի քարտի միջոցով ստանալիս՝ հաճախորդին տրամադրվում է անվճար բազմարժութային քարտ, հարմար մոբայլ հավելված և վարկային գիծ՝ մինչև աշխատավարձի 15-ապատիկի չափով: Յունիբանկի բազմարժութային քարտերը թույլ են տալիս կատարել գնումներ և փոխանցումներ նախընտրած արժույթով՝ դրամով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով, առանց փոխարկման: Յունիբանկի Visa քարտապաններին նաև հասանելի են Apple Pay և Google Pay վճարումները։
Յունիբանկում գործում է նաև քարտապանների շուրջօրյա աջակցության ծառայություն՝ +374 10 555 385; +374 55 025 385 WhatsApp/Viber: