|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․
«ՔՊ-ն, ապացուցելու համար, որ նախկին իշխանությունները «հանձնել են Մեղրին» իբր փաստաթուղթ հրապարակել է Հայկական ժամանակում 1999 թ. տպագրված հոդված:
Լավ է, Փաշինյանի լայվերին հղում չեն տալիս. ժողովուրդ էսքան վատ է ամեն ինչ ձեզ համար: Ո՞րն է էլի ձեր հույսը, որ բացի քպ-ականների ստատուսներից մարդիկ մնացածը չեն կարդալու:
Իսկ հրապարակված փաստաթղթերը խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ, ինքս հերթով ծանոթանում եմ ու առայժմ հաստատվում են բացառապես ընդդիմադիր պատգամավորների ու փորձագետների բոլոր պնդումները:
Իհարկե սա բանակցային փաթեթի հրապարակում անվանելը ծիծաղելի է, սա ընդամենը մի փոքր հատվածն էլ չէ փոխանակված փաստաթղթերի, բայց մեկ է, այս փաստաթղթերին ծանոթանալն էլ օգտակար է»: