կարևոր
15094 դիտում, 3 շաբաթ առաջ - 2025-12-01 23:54
Աշխարհ Տնտեսական

«Տաշիր»-ը Մոսկվայում բացել է ամենախոշոր առևտրի կենտրոններից մեկը

«Տաշիր»-ը Մոսկվայում բացել է ամենախոշոր առևտրի կենտրոններից մեկը

 Սամվել Կարապետյանը բիզնեսը ՌԴ-ում ընդլայնվում է։ «Տաշիր»-ը Մոսկվայում բացեց քաղաքի ամենամեծ առևտրի կենտրոններից մեկը

Չնայած ավելի քան 5 ամսից ավել է՝ Սամվել Կարապետյանը կալանավորված է Հայաստանում՝ «Մեր ձևով» եկեղեցուն պաշտպանելու համար, Ռուսաստանի Դաշնությունում Սամվել Կարապետյանի բիզնես գործունեությունը շարունակում է ընդլայնվել և նվաճել նոր հորիզոններ։

Նոյեմբերի 29-ին, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցավ Avenue Sever գերժամանակակից առևտրի կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը։

114 000 քառակուսի մետր ունեցող առևտրի կենտրոնում ներկայացված են ՌԴ շուկայում հայտնի բազմաթիվ ապրանքանիշներ, որոնցից շատերը հայտնի են նաև հայ սպառողին՝ Cinema Star կինոթատրոնների ցանց, the Бык ռեստորան, Zarina, Ostin, Спортмастер, SELA և այլ հայտնի ապրանքանիշեր։