|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱԺ-ն քննարկում է Կառավարության ներկայացրած «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» հարցը: Հիմնական զեկուցող Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասաց՝ փոփոխության նպատակն է՝ ևս մեկ տարով հետաձգել ԱԱՀ-ից ազատման արտոնությունն այն ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար, ովքեր էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ են ներմուծում՝ մեկ բացառությամբ. առաջարկվում է նոր կարգավորումը կիրառել 2023-ի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված մեքենաների համար: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց. «Խոսքս ձիաուժի հաշվարկին է վերաբերում: Լսել եմ բողոքներ, որ տարբեր մարդիկ նույն մեքենայի համար տարբեր գույքահարկ են վճարում. նույն մեքենան է, նույն շարժիչը, բայց տարբեր ձիաուժեր են ներկայացված»:
Մանրամասն՝ տեսանյութում։