կարևոր
985 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-01 23:14
Քաղաքական

Խոշոր չափով թմրամիջոցի իրացման մեջ մեղադրվողին ավելի մեղմ պատիժ է նշանակվում, քան Համբարձումյանին. փաստաբան

Խոշոր չափով թմրամիջոցի իրացման մեջ մեղադրվողին ավելի մեղմ պատիժ է նշանակվում, քան Համբարձումյանին. փաստաբան

Մասիսի կալանավորված համայնքապետ Դավիթ Հանբարձումյանի փաստաբան Գայանե Պապոյանը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Դատավոր Չիչոյանի «արդարադատությունների շարքից»:

Խոշոր չափով թմրամիջոցի իրացման մեջ մեղադրվող ազգությամբ հնդիկ մեղադրյալի նկատմամբ 4-8 տարի ազատազրկում նախատետող ՔՕ 393-րդ հոդվածի 2-րդ մասով Ժ. Չիչոյանը պատիժ է նշանակել նվազագույնի չափով՝ 4 տարի ժամկետով (ԵԴ1/1448/01/23), ավելին՝ դատավճռով այլընտրանքային խափանման միջոցն էլ չի վերացրել և կալանք չի կիրառել, ինչպես վարվել է Դավիթ Համբարձումյանի դեպքում։

Նախորդիվ հրապարակմամբ նշել էի թմրամիջոցների շրջանառության վերաբերյալ տվյալ դատավորի կողմից քննված ևս 2 գործ, որոնցով դատավորը մեղադրյալներին ավելի «մեղմ է դատել»։ Այս ամենից տպավորություն է ստեղծվում, որ դատավորը ընդգծված լավ վերաբերմունք ունի նշված հոդվածով մեղադրվող անձանց նկատմամբ և անթաքույց բացասական վերաբերմունք՝ իրականում արդար, սակայն ընդամենը ՔՕ 258-րդ հոդվածով մեղադրվող անձի նկատմամբ։

Հ.Գ. Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ է»։