|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Կարևոր նախագիծ է, առնչվելու է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, բայց, ցավով արձանագրեմ, միակ բառը, որ կարող է բնորոշել այս ամբողջ քննարկումները՝ անորոշություն բառն է»,-ԱԺ-ում Առողջության համընդհանուր ապահովագրության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիները չգիտեն՝ հունվարի 1-ից ինչ տիպի ծառայություններ կարող են ստանալ, անորոշություն է պոլիկլինիկաների, բժշկական հաստատությունների համար, չկան հաստատված կլինիկական ուղեկցույցներ, բժշկական գործողությունների ստանդարտներ, ախտորոշման ու բուժման միասնական մոտեցումներ։
«Նման անորոշություն կա նաև հիմնադրամի տեսանկյունից։ Հիմանդրամը գոյություն չունի։ Ձևավորվելու է մի մեծ հիմնադրամ, որը վերահսկելու է այս ողջ գործընթացը, բայց հիմնադրամը դեռ չկա»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա ընդգծեց. «Այն կառավարությունը, որը ստեղծել էր ԱՆԻՖ հիմնադրամը, որը բարեհաջող կերպով փոշիացրել է 25 միլիարդ դրամ, հիմա եկել, պատգամավորներին ասում է՝ հաստատեք այդ օրենքի նախագիծը, որով 225 միլիարդ տրվելու է առանձին հիմնադրամի, որը մոնոպոլ դիրք է ունենալու։ Հիմնադրամ, որը դեռևս գոյություն չունի, մենք չգիտենք՝ ով է կառավարելու, ի՞նչ կանոնադրությամբ է կառավարելու։ Որևէ բան հայտնի չէ հիմնադրամի մասին, որին տրվելու է 225 միլիարդ դրամ»։
Մանրամասն՝ տեսանյութում։