|
Փոխարժեքներ
02 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.19 |
| EUR | ⚊ | € 443.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.8908 |
| GBP | ⚊ | £ 504.16 |
| GEL | ⚊ | ₾ 141.23 |
«Ո՞րն է ձեր ռազմավարությունը։ Ինձ մոտ տպավորություն է, որ հետևյալն սկզբունքն եք որդեգրել՝ բոլորին մի քիչ, մի քիչ։ Բայց արդյո՞ք սա հարցի լուծում է»,- ԱԺ-ում Առողջության համընդհանուր ապահովագրության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով հիմնական զեկուցող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։
Ըստ նրա՝ բոլորին մի քիչ, մի քիչ սկզբունքը մեծ հաշվով աշխատող տարբերակ չէ։
«Ի՞նչ հիմնական հարց եք ցանկանում լուծել սրանով։ Հստակ ձևակերպեք այս հարցի պատասխանը։ Մի կողմից ասում եք՝ հեղափոխական մոտեցում է, ընդունենք այդպես է, մյուս կողմից էլ ասում եք՝ այս աշխարհում ձրի ոչինչ չկա, համընդհանուր ապահովագրություն չի նշանակում, որ Հայաստանում առողջապահությունն այլևս անվճար է լինելու։ Այդ դեպքում ուզում եմ հասկանալ՝ սրա ի՞նչն է հեղափոխական»,- հարցադրումներ արեց ընդդիմադիր պատգամավորը։
Նա նաև նշեց, որ բոլոր բարձրաձայնում են, բայց այդպես էլ չի ներկայացվել, թե որն է ցանկ, որ ծառայություններից, հստակ տարեկան քանի անգամ են օգտվելու բնակիչները։
Մանրամասն՝ տեսանյութում։