|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Այս անգամ Իրանի տարածքից դեպի Կովկաս է տեղաշարժվում հերթական տաք օդի ալիքը:
Արևադարձային տաք հոսանքների ներթափանցումը կսկսվի վաղը կեսօրից և կպահպանվի մինչև օգոստոսի 25-ը ներառյալ: Եթե վերջին օրերին հանրապետության հատկապես հյուսիսային մարզերում երեկոյան ժամերին դիտվում էին անձրևներ, ապա վաղվանից սկսած երկրի ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով: Ամենաշոգ շրջանները կլինեն Երևանը, Արարատյան դաշտը և Սյունիքի հովիտները, որտեղ վաղը սպասվում է մինչև +37, իսկ այնուհետև +38...+39 աստիճան տաքություն»: