կարևոր
727 դիտում, 47 րոպե առաջ - 2025-12-02 09:38
Քաղաքական

Որքան գումարի դիմաց են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ընդգրկվել ՔՊ նախընտրական ցուցակում. «Ժողովուրդ»

Որքան գումարի դիմաց են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ընդգրկվել ՔՊ նախընտրական ցուցակում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները եւս առաջադրվել են ՔՊ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում:

Բանն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է խորհրդարանում ազգային փոքրամասնությունների պարտադիր ներկայացվածությունը։ Ինչպես արդեն հայտնի է, այս գումարման ԱԺ-ում Հայաստանի 4 ամենամեծ ազգային փոքրամասնություններից ներկայացուցիչներ կան ԱԺ-ում, որոնցից երեքը ՔՊ խմբակցության ներկայացուցիչներ են:

Տեղեկացանք, որ այս անգամ եւս ՔՊ նախընտրական ցուցակում առաջադրվել է ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը, եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը, քրդական համայնքի ներկայացուցիչ, 80-ամյա Կնյազ Հասանովը, որը ՀՀԿ-ի նախկին պատգամավոր է:

Նշված երեք անձինք էլ այժմ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներն են:

«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ առաջադրվել է նաեւ ասորական համայնքի ներկայացուցիչ Արսեն Միխայլովը, որը 6 եւ 7-րդ գումարման ԱԺ-ի պատագամավոր է եղել, կրկին ՔՊ խմբակցությունից, նախկինում՝ ՀՀԿ-ից:

Հավելենք, որ բացի Ռուստամ Բաքոյանից, մնացյալ երեքը անկուսակցական են ու ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրվելու համար 1,5 միլիոն դրամ գումար են վճարել:

Հավելենք, որ 2026-ի ընտրություններից հետո դեռեւս Դոնթի բանաձեւով պետք է բաշխվի, թե ի վերջո որ պատգամավորներն են անցնելու հաջորդ խորհրդարան»։