Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ առաջին իսկ օրվանից մենք հայտարարել ենք, որ պատեհ պահին մենք մանդատները վայր ենք դնելու։ Այս մասին հրատապ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Մեկնաբանելով՝ ի՞նչ է նշանակում պատեհ պահ՝ պատգամավորը նշեց․ «Երբ մենք հասկանանք, որ այլևս հնարավոր չէ այդ գործիքն օգտագործել, միանշանակ այդ մանդատները դնելու ենք, այդ մանդատները որևէ մեկն իր բարձի տակ տաք-տաք չի պահում, և մեզ համար զարմանալի է հարցադրումը, թե արդյո՞ք այդ հարցը մեր օրակարգում ներառված է։ Նախորդ խորհրդարանական ընդդիմության հետ զուգահեռ անցկացնելու հետ կապված՝ ես կարծում եմ, որ այլևս բոլորի համար փաստ է, որ այս իշխանությունների հետ, ի տարբերություն նախորդ ընդդիմադիրների, մենք որևէ կուլիսային պայմանավորվածության, առանձին սենյակում սուրճ խմելու չենք գնում, և ինձ համար կոռեկտ չէ այդ համեմատությունը և զուգահեռը»,- ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։