|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Շվեդիայի կառավարությունը հայտարարել է, որ Ուկրաինային կհատկացնի փոքր-ինչ ավելի քան 1,1 միլիարդ կրոն (100 միլիոն եվրո), հաղորդում է Sweden Herald-ը։
Քաղաքացիական օգնության փաթեթը Ուկրաինային կօգնի բավարարել ձմռանն անհրաժեշտ կարիքները։
Քանի որ Ռուսաստանն ուժեղացնում է քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները, շատ ուկրաինացիներ հայտնվել են առանց էլեկտրաէներգիայի, ջեռուցման և ջրի մնալու վտանգի առաջ։ Վերջին շաբաթներին այդ հարձակումներն ավելի հաճախակի են դարձել։
Օդօ ջերմաստիճանը սկսում է իջնել, այս ձմեռը կարող է լինել ամենավատը 2022 թվականից ի վեր, Göteborgs-Posten պպարբերականին հայտնել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարար Բենջամին Դուզան։
Այդ գումարը Ուկրաինայի համայնքներին կօգնի էկոլոգիապես մաքուր ենթակառուցվածքների վերանորոգման և կառուցման գործում, ձմռանը բավարարել երկրի էներգետիկ կարիքները և ամրապնդել երկրի կարողությունը հանրային ծառայություններ մատուցելու հարցում։